Instagram-ն այսուհետ սոցցանցում գրանցվելիս կպահանջի նշել նաև ծննդյան տարեթիվը

09:51   05 Դեկտեմբեր 2019    247

Instagram-ը սկսել է պահանջել սոցիալական ցանցում գրանցվելու դեպքում ցույց տալ ծննդյան տարեթիվը:

Այս մասին տեղեկանում ենք սոցցանցի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօրվանից Instagram-ում օգտահաշիվ բացելիս մենք կհարցնենք օգտատիրոջ ծննդյան տարեթիվը: Օգտագործման մեր կանոնների համաձայն՝ երկրների մեծ մասում սեփական օգտահաշիվը ունենալու համար դուք պետք է նվազագույնը 13 տարեկան լինեք»,- նշվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ այս տեղեկությունը փակ կլինի այլ օգտատերերի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Instagram  


Վերնագիրի այլ պիտակները