Հայաստանը պետք է կատարի Անկարայի երեք հիմնական պահանջները. թուրք դիվանագետ

09:23   05 Դեկտեմբեր 2019    680

Հայաստանը պետք է կատարի Անկարայի երեք հիմնական պահանջները՝ հարաբերությունների հաստատման համար:

Այս մասին Hayatsk.info-ին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Հուսեյն Ալթինալանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանը նախ և առաջ պետք է ազատի գրավյալ Լեռնային Ղարաբաղը, հարակից ադրբեջանական շրջանները, հետո հավակնություններ չունենա թուրքական հողերի հանդեպ, ինչպես նաև հրաժարվի 1915-ի իրադարձությունների հետ կապված իր պնդումներից:

Նա նշել է, որ Թուրքիան չի կարող հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որը, առավել ևս, չի ճանաչում իր պետական սահմանները:

Ըստ խոսնակի, հայերը չպետք է քաղաքականացնեն պատմական իրադարձությունները, և քաղաքական գործիչները չպետք է որոշումներ կիրառեն՝ ելնելով պատմական իրադարձություններից:

«Քանի դեռ Հայաստանը չի ազատագրում գրավյալ Լեռնային Ղարաբաղը, հարակից շրջանները և չեղյալ հայտարարում Թուրքիայի դեմ իր հայցերը, անհնար է հարաբերություններ հաստատել այս երկրի հետ»,- ասել էդիվանագետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները