Բաքուն Ռուսաստանի հետ նոր ռազմական պայմանագիր կկնքի

10:08   05 Դեկտեմբեր 2019    567

Ադրբեջանն ու Ռուսաստանը սպառազինության գնման վերաբերյալ նոր պայմանագիր կկնքեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Որոշակի հետաքրքիր գաղափարներ ունենք: Գործարքն ավարտվելուն պես լրատվամիջոցներին կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է նա:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում անդրադարձել էր ՀԱՊԿ երկրներին ուղղված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ զենք չվաճառել Ադրբեջանին:

«Ես միայն կընդգծեմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»,- մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը՝ ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության, և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան?Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները