«Ադրբեջանը եղբայրական երկիր է Ղազախստանի համար». Դեսպան

20:22   04 Դեկտեմբեր 2019    155

Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցել Բաքվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջոցառմանը մասնակցում էին պետական և կառավարության պաշտոնյաներ, Ադրբեջանում արտասահմանյան երկրների դեսպաններ և հասարակության անդամներ:

Դեսպան Սերջան Աբդիկարիմովը խոսեց անկախության տարիների ընթացքում իր երկրի զարգացման մասին: Նա ասել է, որ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից իրականացված բարեփոխումները Ղազախստանը տանում են զարգացման մեծ ուղի: Այս քաղաքականությունը շարունակում է գործող նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևը:

Խոսելով Ադրբեջանի հետ համագործակցության մասին, դիվանագետն ասաց, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամություն. «Այս հարաբերությունների հիմքը դրված է Առաջին Նախագահ Նազարբաևի, Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից: Այս հարաբերությունները շարունակվում են գործող նախագահների կողմից տարբեր բնագավառներում: Ադրբեջանը եղբայրական երկիր է Ղազախստանի համար, և մեր հարաբերությունները հետագայում կշարունակվեն զարգանալ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները