Թուրքիան ընդունել է Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը

10:46   05 Դեկտեմբեր 2019    282

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա լիտվացի գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հանդիպումից հետո Անկարան որոշել է ընդունել Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագիրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է demokrathaber.org կայքը:

«Երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի Թուրքիան կաջակցի Բալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրին»,-ասված է Լիտվայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Էրդողանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև Լատվիայի և Էստոնիայի նախագահներ Էգիլս Լևիտսը և Կերստի Կալյուլայդը, ինչպես նաև Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները