Մակրոնը հայտնել է, որ C-400-ները չի կարելի ինտեգրել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին

10:54   05 Դեկտեմբեր 2019    414

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի կոչ է արել վերջնականապես հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը, որոնք կապված են Թուրքիա մատակարարված ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Անհրաժեշտ է հստակեցնել բոլոր տեխնիկական հարցերը: Մասնավորապես, պետք է պարզել համատեղելիության աստիճանը (C-400-ը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներով)»,- ասել է նա Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մակրոնն ընդգծել է, որ ինքն այդ հարցով մասնագետ չէ: Սակայն, հիմնվելով զինվորականների փոխանցած տվյալների վրա, նա ենթադրել է, որ «ինտեգրելու ոչ մի հնարավորություն չկա»։

«Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է օգտագործել այդ համակարգերը»,- հավելել է Մակրոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները