ԱՄՆ ռազմանավը Արաբական ծովում իրանական հրթիռների մասերով բեռնված նավ է հայտնաբերել

11:02   05 Դեկտեմբեր 2019    391

ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող ականակիրը Օմանի ծովածոցում իրանական ծագմամբ հրթիռների մասերով բեռնված նավ է կալանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով ԱՄՆ ներկայացուցիչներին:

Պենտագոնն արդեն իսկ հայտարարություն է տարածել, որ Արաբական ծովում ամերիկյան Forrest Sherman էսկադրոնային ականակիրը նոյեմբերի 25-ին կալանել է առանց պատկանելիության նավ, որում հայտնաբերված ժամանակակից հրթիռային մասերը նախնական քննությամբ իրանական ծագում ունեն:

Այժմ նավի անձնակազմը Եմենի ցամաքային ուժերի հսկողության տակ է, իսկ հայտնաբերված ժամանակակից հրթիռների մասերը հանձնվել են ամերիկացի զինվորականների տնօրինմանը:

Ինչպես հաղորդել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը՝ այժմ այս առնչությամբ բազմակողմանի հետաքննություն է տարվում:

Ըստ գործակալության՝ ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նախնական վարկածի համաձայն՝ հայտնաբերված նավը և իրանական զինամթերքը կապ ունեն Եմենում գործող Հութիի զինյալների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները