ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում կմեծացնի ռազմական ներկայությունը 14 հազար զինվորականով և տասնյակ նավերով. ԶԼՄ

11:33   05 Դեկտեմբեր 2019    285

ԱՄՆ նախագահի վարչախումբն ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության մեծացման հնարավորությունը՝ Իրանին հակազդելու համար այդտեղ 14 000 զինվորական և տասնյակ նավեր տեղակայելու միջոցով:

Այս մասին հաղորդել է Hayatsk.info-ն՝ հղում տալով ամերիկյան անանուն պաշտոնյաների:

Հաղորդվում է, որ այս հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի դեկտեմբերին: Ընդ որում թերթի զրուցակիցները նշում են, որ Թրամփը կարող է հաստատել նաև ավելի քիչ թվով զինվորականների տեղակայումը:

Նախատեսվում է, որ ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումը Մերձավոր Արևելքում կարող է զսպող միջոց հանդիսանալ այն դեպքում, եթե Իրանը փորձի արձագանքել ամերիկյան պատժամիջոցների խստացմանը, գրում է պարբերականը: Այնուամենայնիվ, որոշ պաշտոնյաներ, ընդհակառակը, կարծում են, որ այսկերպ իրավիճակն ավելի կսրվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները