Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազայում նավաստին կրակ է բացել մարդկանց վրա, այնուհետև ինքնասպան եղել

11:40   05 Դեկտեմբեր 2019    237

ԱՄՆ ռազմածովային ուժերի Փերլ-Հարբոր ռազմաբազայի տարածքի նավաշինարանում նավաստին կրակ է բացել մարդկանց վրա:

Հարձակման հետևանքով երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել են, մեկի վիճակը ծանր է:

Հարձակվողը վերջում ինքնասպան է եղել, տեղեկացնում է տեղական Hawaii News Now հեռուստաալիքը:

Նախնական տվյալների համաձայն` բոլոր տուժածները քաղաքացիական անձինք են եղել:

Ռազմաբազան գտնվում է Հոնոլուլու քաղաքի մոտակայքում (Հավայի նահանգ): Միջադեպի հետևանքով տարածքի մուտքը ժամանակավորապես արգելափակվել է, սակայն այժմ ռազմաբազայի դարպասները կրկին բաց են:

Հավայի նահանգի նահանգապետ Դևիդ Իգենը նշել է, որ Սպիտակ տունն օգնություն է առաջարկել դաշնային գործակալությունների կողմից:

Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ զենքից է կրակ բացվել, քանի որ մարդիկ իրավունք չունեն ռազմաբազա իրենց հետ զենք բերել: Այժմ կատարվում է հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները