ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 26-րդ նիստը սկսում է իր աշխատանքը

09:15   05 Դեկտեմբեր 2019    400

Այսօր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի կունենա ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը:

Երկօրյա ժողովին մասնակցելու են կազմակերպությունում ներկայացված 57 երկրների ավելի քան 40 արտգործնախարարներ:

Հանդիպումը կանցկացվի «Հանուն բնակչության, երկխոսության և կայունության» նշանաբանով, հայտնում է Hayatsk.info-ն:

Նախարարները, պետությունների և կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները ԵԱՀԿ անդամ և գործընկեր երկրներից կքննարկեն Եվրոպայում և աշխարհի այլ մասերում անվտանգության մարտահրավերներն ու առկա խնդիրները:

Նշենք, որ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Բրատիսլավայում է գտնվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները