Հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի սկզբին․ Ադրբեջանի ԱԳՆ

11:15   05 Դեկտեմբեր 2019    575

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բրատիսլավայում նախարարներն ավելի քան 3 ժամ տևած հանդիպման ընթացքում լայն քննարկումներ են ունեցել:

«Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկա վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները»,- ասված է հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱդրբեջանիԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները