ԱՄՆ-ն ավարտել Է զորքերի հետքաշումը Սիրիայի հյուսիսից. Պենտագոնի ղեկավար

11:45   05 Դեկտեմբեր 2019    287

ԱՄՆ-ն ավարտել Է իր զորակազմի կրճատման ու վերատեղակայման գործընթացը Սիրիայի հյուսիս-արեւելքում:

Ինչպես դեկտեմբերի 4-ի երեկոյան Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է երկրի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, ընդամենը Սիրիայում կմնա ԱՄՆ-ի զինված ուժերի 600 զինծառայող, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Զինվորականների այդ թվաքանակը կպահպանվի: Բայց եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան Է տեղի ունենում, ես կարող եմ փոքր-ինչ ուժեղացնել ներկայությունը»,- ասել Է Պենտագոնի ղեկավարը:

Նա նաեւ չի բացառել Սիրիայում ամերիկացի զինծառայողների հետագա կրճատումն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները իրենց զինվորականներին ուղարկեն տարածաշրջան: «Եթե դաշնակից պետությունը՝ ՆԱՏՕ-ի մի երկիր, որոշի մեզ տալ 50 մարդ, ես, հնարավոր Է՝ կկարողանամ հետ կանչել 50 յուրայինների»,- ասել Է Էսփերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները