Լիբանանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

11:56   05 Դեկտեմբեր 2019    617

Լիբանանում հակակառավարական ցույցերի հարյուրավոր մասնակիցներ արգելափակել են Բեյրութի հայտնի կամուրջներից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ruptly գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:

Բողոքի ակցիայի կազմակերպման հիմքում երկրի նախագահ Միշել Աունի հայտարարություն է, համաձայն որի՝ դեկտեմբերի 5-ին խորհրդարանում քննարկումներ կսկսվեն նոր կառավարություն կազմելու շուրջ:

Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նոր վարչապետի հիմնական թեկնածուն խոշոր գործարար Սամիր Հատիբն է՝ նախկին վարչապետ Սաադ Հարիրիի մերձավորներից մեկը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին, զանգվածային ցույցերի ֆոնին Սաադ Հարիրին հրաժարական էր տվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները