Խոստանում եմ, որ իմ երեխաները չեն ղեկավարի Բելառուսը․ Լուկաշենկո

12:07   05 Դեկտեմբեր 2019    253

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ապագա սերունդների համար երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտության մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Լենտան։

Նա նշել է, որ իր սերունդին հաջողվել է ստեղծել «պատմության մեջ առաջին անկախ պետությունը»՝ ընդգծելով դրա պահպանման անհրաժեշտությունը: Նրա կարծիքով՝ իշխանության մեջ երիտասարդների ի հայտ գալը կնպաստի դրան․ «Որպեսզի կարողանանք հանգիստ լինել՝ նայելով մեր երեխաներին, ովքեր ղեկավարելու են այս երկիրը: Որպեսզի մեր երեխաներն ապրեն այս երկրում և ուրախանան, որ մենք նրանց տվել ենք այս ինքնիշխան և անկախ երկիրը»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ խոսելով երկրի կառավարման մասին նկատի չունի կոնկրետ իր երեխաներին՝ խոստանալով, որ նրանք չեն ղեկավարի Բելառուսը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները