Իրանը որոշել է երկրորդ հնարավորությունը տալ ԱՄՆ-ին

12:12   05 Դեկտեմբեր 2019    362

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հենց որ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ըստ Ռոհանիի՝ կոնֆլիկտի հանգուցալուծմանը խոչընդոտում է Վաշինգտոնի պահանջն առ այն, որ բանակցությունների անցկացումը տեղի ունենա մինչև պատժամիջոցների վերացումը․ «ԱՄՆ նախագահը կվերացնի պատժամիջոցները, և մենք կսկսենք բանակցությունները մեկ ժամվա ընթացքում»,-շեշտել է նախագահը:

Նա նաև նշել է, որ Իրանն ավելի քան 40 տարի գտնվում է պատժամիջոցների տակ, և վերջին երկու տարվա ընթացքում նրա երկրի վրա ճնշումը դարձել է առավելագույն: Ըստ Ռոհանիի, Իրանի կառավարության բոլոր ջանքերն ուղղված են դրանով պայմանավորված ռիսկերը նվազագույնի հասցնելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները