Սերբիայի նախագահը «մոռացել է» սեղմել Պուտինի ձեռքը

12:20   05 Դեկտեմբեր 2019    212

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մոռացել է սեղմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը, ինչպես դա պահանջում է արարողակարգը։

Համապատասխան տեսանյութը հրապարակել է լրագրող Օլգա Սկաբեևան Telegram-ի իր ալիքում, փոխանցում է Լենտան։

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են երկու երկրների ղեկավարները հանդիպում, ինչից հետո Պուտինը մեկնում է ձեռքը, սակայն Վուչիչը չի նկատում և զբաղեցնում է իր տեղը։ Այնուհետև Ռուսաստանի նախագահը Վուչիչին ցույց է տալիս տեսախցիկները և նորից մեկնում ձեռքը։

Հիշեցնենք, որ Պուտինի և Վուչիչի հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Սոչիում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները