Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրանին ճնշելու համար

12:25   05 Դեկտեմբեր 2019    400

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Լիսաբոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի նկատմամբ տարվող կոշտ քաղաքականության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք երախտապարտ ենք Թրամփին իրանական ռեժիմի նկատմամբ տարվող ճնշման հետևողական քաղաքականության համար: Իրանն ուժեղացնում է տարածաշրջանում ագրեսիան նույնիսկ հենց այս պահին: Նա մեզ մարտահրավեր է նետում Իրանից, Իրաքից, Գազայի հատվածից, Եմենից և մենք ստիպված ենք ակտիվ հակազդել այդ ագրեսիային»,-ասել է Նեթանյահուն:

Բացի այդ, հրեական պետության ղեկավարն իր խոսքում ամերիկյան վարչակազմին շնորհակալություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի հարցում Սպիտակ տան դիրքորոշման փոփոխության համար:

«Շատ շնորհակալ ենք, պարոն պետքարտուղար, այն հայտարարության համար, որ բնակավայրերն ապօրինի չեն: Կարծում եմ, որ, ի հեճուկս ստեղծված կարծիքի, դա նպաստում է խաղաղությանը, քանի որ խաղաղությունը հիմնված է ճշմարտության, այլ ոչ թե ստի վրա»,-ասել է Նեթանյահուն:

Հայտնի է, որ Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերը ստեղծվել են 1967թ. վեցօրյա պատերազմում Իսրայելի հաղթանակից հետո: Բնակավայրերն Իսրայելի մաս չեն համարվում ոչ միջազգային և ոչ էլ ներքին օրենսդրության տեսանկյունից: ՄԱԿ-ն այդ տարածքները շրջափակված է համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները