Լեհաստանում գազի պայթյունից շենք է փլվել. կան զոհեր

12:33   05 Դեկտեմբեր 2019    272

Լեհաստանի Շչիրկ անվամբ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող բնակելի շենքերից մեկում դեկտեմբերի 4-ին գազի պայթյուն է տեղի ունեցել:

Դեպքի հետևանքով եռահարկ շենքը փլվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Բելսկո-Բյալա քաղաքի հրշեջ ծառայության շրջանային շտաբի տվյալներով՝ փլատակների տակ կարող է գտնվել 8 մարդ, որոնց թվում՝ նաև երեխաներ:

Դեպքի վայրում աշխատում են հարյուրավոր հրշեջներ:

Լեհական գազային ընկերության ներկայացուցիչ Արթուր Միխնեվիչը նշել է, որ պայթյունը կարող էր տեղի ունենալ կողմնակի ընկերության կողմից գազատարի հորատման աշխատանքների պատճառով:

Ավելի ուշ փրկարարները շենքի փլատակների տակից երկու դի են գտել, մյուսների ճակատագրի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները