Հնդկաստանում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով 9 մարդ է մահացել

12:44   05 Դեկտեմբեր 2019    328

Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Փրադեշ նահանգում հինգշաբթի առավոտյան ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, հայտնում է տեղական ոստիկանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Միջադեպի հետևանքով 9 մարդ մահացել է, 23-ը՝ վիրավորվել: 10 ուղևորի վիճակը գնահատվում է ծանր», - տեղեկացրել է շրջանի ոստիկանության խոսնակ Աբիդ Խանը, որի խոսքերը մեջբերում է ANI- ն:

Նրա խոսքով՝ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք ստանում են անհրաժեշտ օգնություն:

Երկու մեքենայի բախումն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսի չորս ուղևորները տեղում մահացել են, հայտնել է ոստիկանը:

Պատահարի այլ հանգամանքները, ինչպես նաև դրա պատճառները, դեռ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները