Սերբիայի նախագահը Պուտինի հետ բանակցությունների ժամանակ խոսել է ռուսերենով

13:13   05 Դեկտեմբեր 2019    274

Սոչիում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ խոսել է ռուսերենով։

Համապատասխան տեսանյութը հրապարակել է «Россия 24»-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վուչիչը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման գործում շարունակական աջակցության և օգնության համար:

Բացի այդ, նա նշել է, որ կողմերը շատ բան են արել գազատարի կառուցման համար․ «Սա հսկայական ներդրում է, հիանալի հնարավորություն մեր երկրի զարգացման համար, մեր ժողովրդի հուսալի ապագայի համար»,-ասել է Վուչիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վուչիչ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները