Ֆրանսիայում ավելի քան 100 հրեական գերեզմանաքար է պղծվել. Լուսանկարներ

14:12   05 Դեկտեմբեր 2019    304

Ֆրանսիայի արևելյան հատվածում՝ Ստրասբուրգից ոչ հեռու, հարյուրից ավելի հրեական գերեզմանաքար է պղծվել, հայտնում է timesofisrael.com-ը՝ մանրամասնելով, որ դրանց վրա հայտնվել են սվաստիկաներ և հակասեմական գրառումներ:

Ընդհանուր առմամբ, պղծվել է 107 գերեզմանաքար:

«Սա ուղղակի շոկ է»,-ասել է Ստորին Ռեյն շրջանի հրեական համայնքի ներկայացուցիչ Մորիս Դահանը:

Հատկանշական է, որ դրանից ժամեր առաջ վանդալիզմի նմանատիպ ակտ է տեղի ունեցել նաև հարևան գյուղում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին ասել է, որ իշխանությունը ջանք չի խնայելու հակասեմականության դեմ պայքարում:





Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները