Էյֆելյան աշտարակը փակվել Է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով

14:20   05 Դեկտեմբեր 2019    140

Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 5-ին այցելության համար փակ Է կենսաթոշակային բարեփոխման դեմ Ֆրանսիայի արհմիությունների հայտարարած գործադուլի կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 5-ին հաղորդվում Է Փարիզի այդ տեսարժան վայրի Twitter-ում:

«Ազգային գործադուլի պատճառով աշտարակը հինգշաբթի օրը փակ Է այցելության համար»,-նշվում Է գրառման մեջ: Համընդհանուր գործադուլը կազմակերպված Է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմներ վերացնելու կառավարության պլանների կապակցությամբ, որոնց շնորհիվ առանձին ճյուղերի աշխատողներ, այդ թվում՝ երկաթուղայինները, Էներգետիկները, իրավաբաններր եւ Փարիզի օպերայի աշխատողները կարող են թոշակի անցնել ավելի շուտ եւ ընդսմին ավելի շատ ստանալ:

Նաեւ բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար նախատեսված Է կենսաթոշակային մուծումների ժամանակաշրջանի երկարացում: Կառավարությունը նման միջոցների Է դիմել կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց դեֆիցիտից խուսափելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էյֆել  


Վերնագիրի այլ պիտակները