Boeing-ի ստորաբաժանման գլխավոր ինժեները թողնում Է պաշտոնը 737 MAX-ի հետ կապված խնդիրների ֆոնին

14:28   05 Դեկտեմբեր 2019    157

Boeing Co.-ի առեւտրային ինքնաթիռների ստորաբաժանման գլխավոր ինժեներ Ջոն Համիլթոնը, որին մարտին հանձնարարել Էին զբաղվել 737 MAX մոդելի հանրանավերի մասնակցությամբ ավիաաղետների հետաքննությամբ, թողնում Է պաշտոնը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրել Է The Seattle Times թերթը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթղթերը:

Հրատարակության տվյալներով՝ Համիլթոնը պլանավորել Էր իր պաշտոնը թողնել դեռ անցյալ տարի, բայց նրան խնդրեցին մնալ հետաքննությանը եւ 737 MAX-ը շահագործման վերադարձնելուն օգնելու համար: 2019 թվականի մարտին Boeing 737 MАX ինքնաթիռների թռիչքներն ամբողջ աշխարհում կասեցվել են երկու ավիավթարներից հետո: Մարտին Ethiopian Airlines ավիաընկերության այդ մոդելի ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվեց 157 մարդ, 2018 թվականի հոկտեմբերին Lion Air ինդոնեզական ընկերության 737 MАX-ի կործանման զոհ դարձավ 189 մարդ:

Boeing-ի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ ակնկալում են 737 MAX ինքնաթիռները շահագործման վերադարձնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը, սակայն ավիաընկերությունների եւ ճյուղային փորձագետների մեծամասնությունն այդ հանրանավերի թռիչքների վերսկսում չեն սպասում առնվազն մինչեւ 2020 թվականի սկիզբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները