Ճապոնիայում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները կսկսվեն մինչեւ տարեվերջ

14:34   05 Դեկտեմբեր 2019    116

Տոկիոյի համալսարանի հետազոտական խումբն այս ամսին կսկսի Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Ճապոնիայում նման կլինիկական փորձարկումները կանցկացվեն առաջին անգամ: Սպասվում Է, որ պատվաստանյութը, որը մշակել են մի խումբ գիտնականներ՝ Ճապոնիայի Բժշկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Հիրոսի Եցույանագիի գլխավորությամբ, ավելի քիչ կողմնակի Էֆեկտներ կունենա արտասահմանյան նմանօրինակների համեմատությամբ:

Կլինիկական փորձարկումներն անցկացվելու են 30 առողջ մարդկանց վրա, որոնց կներարկեն պատվաստանյութը: Փորձարկումների նպատակն Է՝ որոշել, թե նրանց օրգանիզմում առաջանում են արդյոք հակամարմիններ, որից հետո նրանք կես տարի կմնան հատուկ հսկողության ներքո: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների:

Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ Էբոլայով վարակվել Է 28,6 հազար մարդ, մահացել Է ավելի քան 11,3 հազար հոգի:

Էբոլայի ներկայիս բռնկումը ԿԴՀ-ում սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջին: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով մահացածների թիվը հասել Է 1,39 հազարի: 2019 թվականի հուլիսին ԱՀԿ-ն Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի բռնկումը որակել Է որպես միջազգային մասշտաբի արտակարգ դրություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները