ՆԱՏՕ-ի հիմնական թշնամին Չինաստանն է. Die Welt

14:47   05 Դեկտեմբեր 2019    355

Գերմանական Die Welt-ը որպես ՆԱՏՕ-ի հիմնական թշնամի անվանել է Չինաստանը, այլ ոչ թե Ռուսաստանը և նշել, որ դաշինքը ներքին լուրջ խնդիրներ ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հոդվածի հեղինակը պնդում է, որ կազմակերպությունը չունի միասնական դիրքորոշում Չինաստանի հետ կապված, օրինակ ՝ Վաշինգտոնը Պեկինին է անվանում թշնամի, իսկ Գերմանիան և Ֆրանսիան նրան համարում են կարևոր առևտրային գործընկեր:

«Միևնույն ժամանակ, Գերմանիան և Ֆրանսիան թերագնահատում են Չինաստանից եկող վտանգը: Չինաստանն այնքան զինված է, որ ամերիկացիների դերը՝ որպես անվտանգության երաշխիք այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ավստրալիան, Հարավային Կորեան, Ճապոնիան և Թայվանը, կասկածի տակ է դրվում: Այս ամենը կարող է բացասական հետևանքներ ունենալ Եվրոպայի անվտանգության և բարեկեցության համար»,- գրում է հոդվածագիրը:

Die Welt-ը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը սպառում է իրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները