Լոնդոնում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի

14:55   05 Դեկտեմբեր 2019    271

Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին զուգահեռ, ընթանում են նաեւ բողոքի բազմամարդ ակցիաներ, որոնք ուղղված են ինչպես ՆԱՏՕ-ի դեմ, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ով այցելել է Մեծ Բրիտանիա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բրիտանացի ցուցարարները դաշինքին եւ Դոնալդ Թրամփին մեղադրել են Մերձավոր Արեւելքում եւ Լատինական Ամերիկայում ագրեսիա գործադրելու մեջ։

«ՆԱՏՕ, ձեռքերդ հեռու Պաղեստինից», «Ձեռքերդ հեռու Կուբայից» եւ այլ կարգախոսներով պլակատներով ցուցարարները հավաքվել են Բուքինգհեմյան պալատի եւ Տրաֆալգար հրապարակի մոտ։ Ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներ չկան։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները