ՌԴ-ում տղամարդը Ֆինլանդիայի հետ կեղծ սահման է կառուցել և 10 000 դոլար շորթել միամիտ ներգաղթյալներից

15:35   05 Դեկտեմբեր 2019    222

ՌԴ իշխանությունները ձերբակալել են մի տղամարդու, որը Ֆինլանդիայի սահմանի մերձակայքում սահմանային կեղծ անցակետ է կառուցել՝ ներգաղթյալներին խոստանալով ԵՄ սահմանն անցկացնել:

Ինչպես գրում է The Guardian-ը, տղամարդուն հաջողվել է հիմարեցնել Հարավային Ասիայից չորս ներգաղթյալի՝ նրանցից վերցնելով 10 000 դոլար և խոստանալով օգնել հատել ԵՄ անդամ Ֆինլանդիայի սահմանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահները ձերբակալել են խաբեբային և նրա «զոհերին»:

Դատարանը տուգանել է ներգաղթյալներին և վճռել, որ նրանց պետք է արտաքսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները