«Բելառուսը երբեք չի մտնի մեկ այլ պետության կազմի մեջ, իմ օրոք դա երբեք չի լինի». Լուկաշենկո

15:18   05 Դեկտեմբեր 2019    271

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խորհրդարանի ստորին և վերին պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Հանրապետության խորհրդի անդամներին ուղղված խոսքում հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում հանձնել իրենց երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է belta.by կայքը:

«Մենք երբեք չենք պատրաստվել և չենք պատրաստվում մտնել ցանկացած պետության կազմի մեջ, նույնիսկ եղբայրական Ռուսաստանի: Գլխավորը հիշեք՝ ես մի տղա չեմ, որը 3-4-5 տարի նախագահ է աշխատել: Եվ ես չեմ ուզում ջնջել այն, ինչ արել եմ ձեզ հետ, ժողովրդի հետ՝ ստեղծելով ինքնիշխան և անկախ պետություն: Մենք դա չենք արել, որ պետությունը հիմա դնենք խաչը գլխին արկղի մեջ և գցենք ինչ-որ տեղ կամ փոխանցենք ինչ-որ մեկին: Իմ օրոք դա երբեք չի լինի: Սա մեր երկիրն է: Մենք ինքնիշխան և անկախ ենք: Դրանով պետք է հպարտանալ»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է նաև, որ եթե ոչ ոք չի ուզում իրենց գրավել, ապա ինչու իրենք պետք է կամովին տան իրենց անկախությունը, և հավելել, որ պետք է «գլուխն ուսերի վրա պահել», որպեսզի ոչ մի առիթ չտալ, որ ինչ-որ մեկը ցանկանա իրենց ծնկի բերել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները