Նեթանյահուին ներում կշնորհեն քաղաքականությունից հեռանալու պայմանով

15:27   05 Դեկտեմբեր 2019    452

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ամենայն հավանականությամբ, ներում կշնորհի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ումը մեղադրանք է առաջադրվել խարդախության, վստահության չարաշահման և կաշառակերության համար, եթե նա ինքնակամ հրաժարական տա և իրեն մեղավոր ճանաչի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:

Հայտնի է, որ Նեթանյահուն դեռևս չի արձագանքել այսպիսի հնարավորությանը, չնայած ավելի վաղ մերժել է ցանկացած նման խոսակցություն: Դա ոչ միայն վարչապետի պաշտոնից հրաժարական տալու հարց է, այլև ընդհանրապես քաղաքականությունից: Հաղորդվում է, որ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթն իր հերթին, կաջակցի նման համաձայնագրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները