Մոսկվայում ձերբակալվել է ահաբեկչության ինը կասկածյալ

15:41   05 Դեկտեմբեր 2019    243

Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը որոշել է երկու ամիս ժամկետով ձերբակալել ահաբեկչական հանցագործությունների մեջ կասկածվող ութ տղամարդկանց և մեկ կնոջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների սեփական աղբյուրը: Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից բոլոր 9-ը ԱՊՀ երկրներից են:

«Ձերբակալվածների թվում ութ տղամարդ և մեկ կին է: Նրանք բոլորը կասկածվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 205.5-ի 2-րդ մասով (ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելը): Նրանց սպառնում է 10-20 տարվա ազատազրկում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը նաև նշել է, որ բոլոր ձերբակալվածները միջազգային ահաբեկչական կազմակերպության «Хизб ут-тахрир аль-ислами»-ի անդամ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները