Լենինգրադի մարզում Ուզբեկստանի քաղաքացուհին դանակահարել է հայ քաղաքացուն

16:42   05 Դեկտեմբեր 2019    667

ՌԴ Լենինգրադի մարզում 1985 թվականին ծնված հայ քաղաքացին դանակի հարվածներից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Տղամարդու խոսքով՝ իր վրա հարձակվել է երեք անհայտ տղամարդ և դանակահարել իրեն: Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ 1981 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացուհու: Պարզվել է՝ հարբած վիճակում վիճաբանության ժամանակ նա դանակահարել է հյուրին»,- հայտնում է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին հոսպիտալացվել է կրծքավանդակի և ձախ նախաբազկի շրջանում ստացած վնասվածքների պատճառով:

Նշվում է, որ տուժածն ու ձերբակալվածը Ռուսաստան են ժամանել գումար աշխատելու նպատակով: Երկու ներգաղթյալներն էլ ժամանակավորապես գրանցված են Պետերբուրգում, բայց բնակվում են Լենինգրադի մարզում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լենինգրադ  


Վերնագիրի այլ պիտակները