Պաշտպանության նախարարը՝ մերձճակատային գոտում ստուգել է հրետանավորների մարտական պատրաստությունը. Լուսանկարներ

10:27   05 Դեկտեմբեր 2019    250

Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ մերձճակատային գոտում գտնվող՝ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, հրետանավորների մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով՝ այցելել է առաջնագծում տեղակայված հրետանային զորամաս:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանման անձնակազմի հետ հանդիպման ժամանակ՝ նախարարության ղեկավարությունը, տեղում ծանոթանալով իրավիճակին, ստուգել է նրանց մարտական պատրաստությունը, զենքի մարտական կիրառումը, կառավարումը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, ինչպես նաև զննել է՝ ստորաբաժանումների սպառազինության մեջ գտնվող զենքն ու ռազմական տեխնիկան:

Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հրամանատարությանը՝ կապված հրթիռային և հրետանային զորքերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացման և ռազմական տեխնիկայի արդյունավետ օգտագործման հետ:












Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները