Ուկրաինայի խորհրդարանում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել նիստի ժամանակ. VIDEO

16:25   05 Դեկտեմբեր 2019    274

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ուկրաինայի գերագույն ռադայում տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Ծեծկռտուքի մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Դմիտրի Ռազումկովը:

«Վերջ տվե՛ք կռվին: Հարգելի գործընկերներ, հանգստացե՛ք»,- բղավել է Ռազումկովը:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել «Եվրոպական համերաշխություն» խմբակցության հատվածի մոտ գտնվող սյան հետևում:

Այդ պահին սյան հետևում են գտնվել «Եվրոպական համերաշխություն» խմբակցության 3 և «Ժողովրդի ծառա» խմբակցության 1 պատգամավոր:

Միջադեպը տեղի է ունեցել խուլիգանական գործողությունների հակազդման մասին օրինագծի ընդունումից հետո:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները