Լայչակը հանդես է եկել Նյու Յորքում կազմակերպության ներկայության օգտին

16:50   05 Դեկտեմբեր 2019    415

Եվրակազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարարության ղեկավար Միրոսլավ Լայչակը դեկտեմբերի 5-ին հանդես է եկել Նյու Յորքում ԵԱՀԿ-ի ներկայացուցչության բացման օգտին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա պաշտպանել է ԵԱՀԿ-ի փոխլրացնող գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների՝ «ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի» հետ։

«Հաջորդ շաբաթ մենք կլրամշակենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարությունը՝ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության շրջանակների վերաբերյալ: Դա կարեւոր քայլ կլինի փոխլրացման ապահովման գործում, եւ տարածաշրջանային երկխոսությունը կհամապատախանեցնի միջազգային միտումներին»,- հայտարարել է Լայչակը:

Դեկտեմբերի 5 – 6-ը Բրատիսլավայում տեղի է ունենում Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: 2020 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունն անցնում է Ալբանիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լայչակ  


Վերնագիրի այլ պիտակները