Պուտինն ընտրել է երեխային, ում երազանքն այս տարի կիրականացնի

17:02   05 Դեկտեմբեր 2019    258

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Երազանքների տոնածառ» ավանդական ակցիային, որի շրջանակներում կարելի է իրականացնել լուրջ հիվանդություններով տառապող և մանկատան երեխաների երազանքները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս տարի պետության ղեկավարը կիրականացնի Ստավրոպոլից 10-ամյա Անդրեյի երազանքը:

«Ցանկությունները» կախված են Սոչիում «Կամավոր» անունը կրող հատուկ տոնածառի վրա։ Այսօր, ըստ ավանդույթի Պուտինը նույնպես մասնակցել է ակցիային։

Ընտրելով ցանկություններից «ամենադժվարը», որոնք կապույտ գույնի են, նախագահը նշել է, որ որևէ բարդ բան չկա․ «Մի՞թե սա դժվար է»,-հարցրել է նա։

Պարզվել է, որ Ստավրոպոլի երիտասարդ բնակիչը երազում է լինել Ռուսաստանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները