Իսպանիա ուղևորվող ապօրինի ներգաղթյալների նավ է կործանվել. կա 57 զոհ

18:43   05 Դեկտեմբեր 2019    459

Մավրիտանիայի ափերին նավաբեկության հետևանքով նվազագույնը 57 ապօրինի ներգաղթյալներ են զոհվել:

Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով AMI գործակալությանը: Աղբյուրի տվյալներով՝ նավը շարժվում էր Իսպանիայի ուղղությամբ, սակայն խորտակվել է մավրիտանական Նուադիբու քաղաքից 25 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ ծովային փոխադրամիջոցը կործանվել է վնասված լինելու պատճառով: Որոնողափրկարարական գործողության ընթացքում 74 մարդու հաջողվել է փրկել, ինչպես նաև հայտնաբերվել է 57 մարդու մարմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները