Ռուս լրտեսները ֆրանսիական Ալպերը որպես գաղտնի առաքելությունների իրականացման կայան են օգտագործել

20:55   05 Դեկտեմբեր 2019    401

Ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է հոդված, ըստ որի՝ մեկ տասնյակից ավելի ռուս լրտեսներ ֆրանսիական Ալպերը որպես կայան են օգտագործել Եվրոպայով մեկ իրենց գաղտնի առաքելություններն իրագործելու համար:

Ինչպես գրում է South China Morning Post-ը, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները պարզել են, որ 15 լրտեսները ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության էլիտար ստորաբաժանման աշխատակիցներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տվյալներով՝ լրտեսներից մեկը, ամենայն հավանականությամբ, առնչություն ունի 2018թ. մարտին Մեծ Բրիտանիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ իրականացված հարձակմանը: Նշվում է, որ արևմտյան հատուկ ծառայությունները ռուս լրտեսների հետքի վրա են դուրս եկել Սկրիպալների նկատմամբ հարձակումից հետո սկսված հետաքննության ժամանակ:

Արդյունքում պարզվել է, որ 2014-2018թթ. ընթացքում ռուս լրտեսները պարբերաբար կանգ են առել Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող ոչ մեծ քաղաքներում: Հայտնի է նաև, որ նրանք աշխատել են Բուլղարիայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում և այլ երկրներում: Այնուհանդերձ՝ արևմտյան հատուկ ծառայություններին չի հաջողվել զենք կամ որևէ այլ ապացույց առգրավել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Ալպեր  


Վերնագիրի այլ պիտակները