Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանի «ականապատման» մասին

17:23   05 Դեկտեմբեր 2019    320

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանի «ականապատման» մասին:

Այսօր նման վտանգների մասին տեղեկություններ ստացել են նաև քաղաքի մի շարք բժշկական և կրթական հաստատություններ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին РИА Новости գործակալությանը տեղեկացրել է ուժային կառույցներում աղբյուրը:

«Անհայտ անձինք տեղեկացրել են 22 մետրոկայարանում պայթյունի վտանգի մասին: Պայթյունի սպառնալիքի մասին տեղեկություններ են փոխանցվել նաև մի քանի հիվանդանոցների և դպրոցների»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմինների և Պետերբուրգի մետրոպոլիտենի կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի տրվել:

Անցյալ շաբաթվանից Պետերբուրգում անընդհատ «ականապատում» են դատարաններն ու դպրոցները, սակայն դեռևս ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները