Իրանը նվազեցրել Է կախվածությունը նավթի վաճառքից

17:30   05 Դեկտեմբեր 2019    465

Թեհրանը նվազեցրել Է տնտեսության կախվածությունը նավթի վաճառքից, այժմ այդ ճյուղից եկամուտները երկրի բյուջեում կազմում են սոսկ 30 տոկոսը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային:

«Անցյալ տարի մեր երկրում բյուջեն 30 տոկոսով գոյացել Է նավթի վաճառքի հաշվին, թեեւ ավելի վաղ՝ անցյալ տարիներին այդ ցուցանիշը եղել Է (բյուջեի եկամուտների – ծանոթ. խմբ.) 80 տոկոսից ավելին: Իրանն այդ կախվածությունն աստիճանաբար հասցրել Է 30 տոկոսի: Եվ Իրանը շարժվում Է Էներգետիկայից տնտեսության կախվածությունը նվազագույնի հասցնելու ուղղութամբ»,- հայտարարել Է նա լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Դեսպանը նաեւ նշել Է, որ վերջին տարում մեծացել Է տարբեր ճյուղերում Իրանի ոչ նավթային արտահանումը:

«Նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքն Իրան նույնպես մեծացել Է՝ չնայած այն քարոզչությանն ու այն աղմկարարությանը, որը տիրում Է Իրանի շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները