Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը

17:39   05 Դեկտեմբեր 2019    377

Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը, հրշեջները տարհանում են կենվորներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է հրշեջ ծառայությունը:

Սինգրու պողոտայում գտնվող չորսաստղանի հյուրանոցում հրդեհի մասին հաղորդումն ստացվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 12:00-ին, պատահարի վայր են ուղարկվել 12 մեքենա եւ 35 հրշեջ: Այժմ հրդեհը մասնակի հսկողության տակ Է վերցվել, հայտնել են հրշեջները:

newsit.gr կայքը հայտնել Է, որ բռնկումը տեղի Է ունեցել առաջին հարկում՝ խոհանոցում, թանձր ծուխն իսկույն բարձրացել Է մինչեւ յոթերորդ հարկ:

Հրշեջները տարհանել են վեց մարդու, այդ թվում՝ երեքին՝ շարժական աստիճանների օգնությամբ: Այժմ նրանք պարզում են, թե շենքում կան արդյոք այլ մարդիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աթենք  


Վերնագիրի այլ պիտակները