Իրանը 5 մլրդ դոլարի վարկ Է խնդրում ՌԴ-ից երեք Էլեկտրակայանի ստեղծման ու արդիականացման համար

17:47   05 Դեկտեմբեր 2019    372

Թեհրանը պլանավորում Է վարկային այն միջոցները, որոնք ակնկալում Է ստանալ Ռուսաստանից, ուղղորդել ենթակառուցվածքային մի քանի նախագծերի, այդ թվում՝ երեք Էլեկտրակայանների ստեղծմանն ու արդիականացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի Էներգետիկայի նախարար Ռըզա Արդականիյանը:

«Ներկայում մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում մի շարք նախագծերի համար մեզ 5 մլրդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Նախարարը հավելել Է, որ «Էներգետիկայում խոսքը վերաբերում Է Խորմոզգանի նահանգում 1400 մեգավատ հզորությամբ «Սիրիկ» Էլեկտրակայանի ստեղծմանը, Ահվազում «Ռամին» Էլեկտրակայանի արդիականացմանը եւ «Գոտվանդ» հիդրոԷլեկտրակայանի կառուցմանը:

Նրա խոսքով՝ «քննարկվում Է վարկի օգտագործումը Գարմսար-Ինչե Բուրուն երկաթուղու Էլեկտրիֆիկացման եւ Զահեդան-Բիրջանդ ուղեգծի շինարարության համար»: «Նախագծերը նաեւ ներառում են մետրոյի համար հազարից ավելի վագոնների կառուցումը»,- նշել Է Արդականիյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները