Գրետա Թունբերգին Մադրիդ հասնելու համար էշ են առաջարկել

22:43   05 Դեկտեմբեր 2019    383

Իսպանիայի քաղաքներից մեկի բնակիչները բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգին առաջարկել են էշով ուղևորություն կատարել դեպի Մադրիդ, որպեսզի չաղտոտվի շրջակա միջավայրը:

Ըստ El Confidencial պարբերականի՝ Տոլեդո նահանգի Թալավերա դե լա Ռեյն քաղաքի բնակիչները նամակ են գրել պատանի շվեդուհուն՝ խոստանալով ստանձնել բոլոր հարակից ծախսերը, որպեսզի ակտիվիստը կարողանա առավելագույնս էկոլոգիապես մաքուր ճանապարհով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին:

«Հարգելի Գրետա Տունբերգ,- ասվում է նամակում:- Հասկանալով շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ ամբողջ աշխարհի իրազեկության բարձրացման կարևորությունը՝ քաղաքի քաղաքացիների ասոցիացիան միանում է ձեր պայքարին և պատրաստ է աջակցելու ձեզ հետևյալ կերպ․ մենք ձեր տրամադրության տակ ենք դնում Թալվերա դե լա Ռեյնում մեծացած էշի՝ Լիսաբոնից Մադրիդ հասնելու համար, որպեսզի մասնակցեք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 2019 թվականի խորհրդաժողովին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը նշում է, որ գրելու պահին Գրետա Թունբերգը չի պատասխանել քաղաքի բնակիչների առաջարկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները