Փհենյանը կոչ է արել Թրամփին «ծեր հիմարի պես չվարվել»

09:43   06 Դեկտեմբեր 2019    383

Փհանյանը դժգոհ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հասցեին եւ կոչ է անում նրան հրաժարվել պրովոկացիոն հայտարարություններից:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի առաջին փոխնախարար Չո Սոն Հուեյը մեկնաբանություն է արել մի քանի օր անց, երբ Թրամփը կրկին անվանել է Կիմին «մարդ-հրթիռ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ նախարարությունը չի կարող չարտահայտել իր դժգոհությունը Թրամփի մեկնաբանությունների առիթով: Նա նշել է, որ եթե Թրամփը «կրկին ծեր հիմարի պես վարվի» եւ այդպիսի մեկնաբանություններ անի, ապա կցուցադրի, որ միտումնավոր կերպով է հրահրում Հյուսիսային Կորեային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դեռեւս հավատում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընին, սակայն նշել է, որ Կիմը «սիրում է հրթիռներ արձակել, այնպես չէ՞»: «Ահա ինչու ես նրան կոչում եմ մարդ-հրթիռ»,-ասել է Թրամփը լրագրողներին Լոնդոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ հույս ունի, որ Կիմ Չեն Ընը կանցնի ապամիջուկայնացումը՝ հավելելով՝ «կապրենք, կտեսնենք»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները