Խաղաղ օվկիանոսում նոր երիտասարդ հրաբուխ են հայտնաբերել

09:32   06 Դեկտեմբեր 2019    416

Խաղաղ օվկիանոսում երիտասարդ հրաբուխ են հայտնաբերել, որի ժայթքումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի:

Ստորջրյա հրաբուխը նկատած գիտնականները վստահ են, որ այն հրաբուխների մեծ խմբի մասն է, որը դեռ պետք է ուսումնասիրե, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խաղաղօվկիանոսյան սալի հնագույն մարզերից մեկի շրջանում տեղակայված ստորջրյա հրաբուխը ցանկացած պահի կարող է սկսել ժայթքել: Այն հայտնագործել են Տոհոկու համալսարանի (Ճապոնիա) օվկիանոսագետները:

«Մեր կարծիքով՝ սա միայնակ հրաբուխ չէ, այլ խմբի մաս է: Նախկինում համանման հրաբուխների խմբեր արդեն հայտնաբերվել են Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում:

Մասնավորապես՝ ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափերին»,- ասել են ճապոնացի օվկիանոսագետները՝ նշելով, որ նոր հրաբուխը չափազանց վտանգավոր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները