ԵՄ-ն որոշել է արգելել Facebook Libra-ն

09:54   06 Դեկտեմբեր 2019    174

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները որոշել են թույլ չտալ ԵՄ տարածքում Facebook Libra-ի կամ որեւէ այլ սթեյբլքոինի շրջանառությունը: Խորհրդակցության արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ մինչեւ հիմա անհնար է ասել, թե վճարման նոր միջոցի հայտնվելն ինչ ռիսկեր է պարունակում:

Նախարարները հայտարարել են նաեւ հատուկ օրենքներ մշակելու անհրաժեշտության մասին, որոնք կկարգավորեն ԵՄ տարածքում կրիպտոարժույթների շրջանառությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՄ ֆինանսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբովսկիսի խոսքով՝ համապատասխան աշխատանքն արդեն սկսվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները