Նախագահ. «Մենք ապրում ենք ժողովրդի համար, պետությունը պետք է պաշտպանի ժողովրդին»

09:10   06 Դեկտեմբեր 2019    600

Մենք ապրում ենք ժողովրդի համար, պետությունը պետք է պաշտպանի ժողովրդին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, Շամախի քաղաքում՝ «ASAN Həyat» համալիրի բացմանը աշխատակիցների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ես հաճախ եմ այցելում Շամախի: Մի կողմից, որովհետև Շամախիին հատուկ ուշադրություն է հատկացվում: Քանի որ այն իրոք մեր պատմական քաղաքն է: Շամախին նշվում է ամենահին քարտեզների վրա: Դրա համար էլ դա պետք է իմանա Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի: Մենք պետք է պահպանենք Շամախիի պատմությունը, մշակութային ժառանգությունը», - ասել է պետության ղեկավարը:

Նախագահը ընդգծել է, որ մենք ապրում ենք ժողովրդի համար, պետությունը պետք է պաշտպանի ժողովրդին:

«Մենք պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահենք ամենաբարդ իրավիճակում գտնվող քաղաքացիներին: Շամախիի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների մի մասը վերացվել է: Այսօր ինձ զեկուցելու են հաջորդ քայլերի մասին: Թող երկրաշարժից տուժած ընկերները իմանան, որ մենք նրանց կողքին ենք: Այնպես, ինչպես ես Շամախիի երկրաշարժից անմիջապես հետո ժամանեցի Շամախի: Եվ այսօր ես պետք է ասեմ, որ այս հարցը միշտ գտնվում է իմ ուշադրության կենտրոնում: Դա միշտ էլ լինելու է ուշադրության կենտրոնում՝ մինչև վերանորոգման, շինարարության կարիք ունեցող վերջին տունը,», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիեւ   Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները