Իրանը խոստանում է հրթիռներ կառուցել՝ չնայած եվրոպացիների ՄԱԿ-ին ուղղված բողոքներին

10:23   06 Դեկտեմբեր 2019    420

Իրանը մտադիր չէ զսպել իր հրթիռային ծրագիրը, չնայած եվրոպական երկրների կողմից փորձարկումները դադարեցնելու կոչերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ եվրոպական երկրների եռյակը նախազգուշացրել էր ՄԱԿ-ին, որ Իրանը միջուկային մարտագլխիկ տեղափոխելու ունակ նոր սերնդի բալիստիկ հրթիռներ է մշակում, ինչը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին:

ՄԱԿ-ին նամակով դիմել են Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան: Դիվանագետները նշել են, որ Իրանը «Շահաբ-3» միջին հեռահարության նոր տիպի բալիստիկ հրթիռ է փորձարկել:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատասխանել է նամակին՝ հայտարարելով, որ Իսլամական հանրապետությունը չի պատրաստվում կասեցնել հրթիռային ծրագրի զարգացումը:

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ին ուղղված նամակն անվանել է «եվրոպական տերությունների բացահայտ սուտ՝ միջուկային գործարքի շրջանակներում սեփական պարտավորությունների կատարման անկարողությունը քողարկելու նպատակով»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները