Սինգապուրում ռուսական նավ է ձերբակալվել՝ 12 նավաստիով

11:19   06 Դեկտեմբեր 2019    339

Սինգապուրի նավահանգստի իշխանությունները պարտքերի պատճառով ձերբակալել են ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված «Սևաստոպոլ» ռուսական նավը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Գուդզոն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Անիկինին:

Անիկինի խոսքով, երբ նավը ժամանել է Սինգապուր շարժիչի հետ խնդիրներ են առաջացել և քանի, որ այն պատժամիջոցների տակ է, ընկերությունների 80 տոկոսը հրաժարվում է վերանորոգել, իսկ մյուսները շատ բարձր գին են պահանջում: Այսպես գոյացել են պարտքեր:

Դատը նշանակված է դեկտեմբերի 17-ին: Մինչ այդ Սինգապուրի նավահանգստի իշխանությունները որևէ մեկին թույլ չեն տալու մտնել կամ դուրս գալ նավից: Ի դեպ, նավի վրա կա անձնակազմի 12 անդամ:

Նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել նավի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեային զտված նավթամթերք մատակարարելու համար: Ընկերությունում հերքում են այս տեղեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները