Թրամփը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա զորք ուղարկելու լուրերը

11:34   06 Դեկտեմբեր 2019    375

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում 12 հազար զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա:

Ավելի վաղ Fox News- ը, վկայակոչելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնը կարող է լրացուցիչ զորք ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին դիմակայելու համար:

«Սաուդյան Արաբիա 12,000 զինվորական ուղարկելու մասին լուրը սուտ է, ավելի ճիշտ՝ դա կեղծ տեղեկություն է»: – գրել է ԱՄՆ ղեկավարը Twitter-ի իր էջում:

Hayatsk.info


Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները