Իրանում առնվազն 11 մարդ Է զոհվել հարսանիքում գազի բալոնի պայթելու հետեւանքով

12:25   06 Դեկտեմբեր 2019    420

Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգում դեկտեմբերի 5-ին առնվազն 11 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա Է զոհվել հարսանիքի ժամանակ գազի բալոնի պայթելու հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Nehr գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Բացի այդ, Սակեզ քաղաքի հարսանյաց սրահում գազի բալոնի պայթելու հետեւանքով վերքեր Է ստացել 34 մարդ: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացվել: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները